Մեդվեդև. «Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել միայն քաղաքական ճանապարհով»
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»–ն, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում էլ է նպաստելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
–Մեր բանակցությունների կարևորագույն թեման Անդրկովկասում կայունության ամրապնդումն է։ Մենք գնահատականներով ենք փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ,–ասել է ՌԴ նախագահը «Россия-24» հեռուստաընկերության եթերում։
Նա համոզմունք է հայտնել, որ հակամարտության արդարացի լուծման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով։
Մեդվեդևն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին քիչ բան չի արվել։
–Ռուսաստանը հետագայում էլ է պատրաստվում նպաստել այս խնդրի կագավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ուղիղ շփումներով,–հայտարարել է Մեդվեդևը։