Քաղաքական

20.09.2023 16:13


Խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ-ում հակամшրտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պուտին

Խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ-ում հակամшրտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պուտին

Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը. Մոսկվան սերտ կապի մեջ է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Ինչպես նշում է vedomosti.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Մենք հուսով ենք, որ կարող ենք հասնել դեէսկալացիայի և խնդիրը տեղափոխել խաղաղ հուն»,-ասել է ՌԴ նախագահը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցություններում։

Նա վստահեցրել է, որ Վան Յիին կտեղեկացնի ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում տիրող իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը