Քաղաքական

20.09.2023 14:01


Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել նաև Արցախի որոշ համայնքներ

Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել նաև Արցախի որոշ համայնքներ

Ադրբեջանն Արցախում բացի ռազմավարական բարձունքներից և ճանապարհներից, վերահսկողության տակ է վերցրել նաև որոշ համայնքներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։ Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,–գրել է Բեգլարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը