Քաղաքական

20.09.2023 13:50


Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը

Իշխանական ընտանիքները լքել են կառավարական ամառանոցը

Երեկվանից Արցախը ադրբեջանական ռմբակոծությունների տակ է, իրավիճակը րոպե առ րոպե սրվում է, սակայն իշխանականները Արցախում լուծումներ փնտրելու փոխարեն սեփական անվտանգության խնդիրներն են լուծում, գրում է «Հրապարակ»-ը։

Կայքը գրում է, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հեռացել են կառավարական ամառանոցից, տղամարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ ՊՆ բունկեր են տեղափոխվել, իսկ կանայք և երեխաները՝ ով որտեղ հարմար է գտել, միայն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Սևանի ամառանոց է տեղափոխվել։

Այս խորագրի վերջին նյութերը