Լրահոս

24.10.2011 16:11


ԱՄՆ-ը հետ է կանչել Սիրիայի իր դեսպանին

ԱՄՆ-ը հետ է կանչել Սիրիայի իր դեսպանին

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ–ը հետ է կանչել Դամասկոսում իր դեսպան Ռոբերտ Ֆորդին։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ Ֆորդը լքել է Սիրիան նախորդ շաբաթվա հանգստյան օրերին։

Սիրիայի իշխանությունները Ֆորդին մեղադրում են երկրի ներքին գործերին խառնվելու համար։ Ֆորդը մի շարք դեպքերում, հակառակ Սիրիայի իշխանությունների կամքի, այցելել է ապստամբներին, նրանց հիմնական դիմադրության կետերը, ինչի պատճառով նա և ԱՄՆ դեսպանատունը մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների։ Օրինակ՝ օգոստոսի վերջին Ֆորդն այցելել էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող Ջասմե քաղաք։ Սակայն դրանից հետո Ասադի վարչակարգը պաշտպանող ամբոխը պոմիդորներ ու ձվեր էր նետել Ֆորդի ու ԱՄՆ դեսպանատան վրա։

Հիշեցնենք, որ Սիրիայում անկարգությունները շարունակվում են արդեն կես տարուց ավելի՝ մարտ ամսից սկսած։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Տեղի ունեցած բախումների արդյունքում, ըստ ՄԱԿ–ի տվյալների, զոհվել է ավելի քան 2700 մարդ։  

Այս խորագրի վերջին նյութերը