Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են, ՊԲ-ն համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Հայտնում են Արցախի ՊՆ-ից։
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։
***
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ։
***
«Ժամը 5:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության մեքենայի վարորդը և այս պահին չի կարողանում դիերը տեղափոխել Ստեփանակերտ»,-հայտնում է Արցախ ՄԻՊ-ը։