Իմ բնակարանը դառնում է այս տարածքը․ Անդրանիկ Թևանյանը վրան-նստավայր տեղադրեց հրապարակում (տեսանյութ)
Մենք մնալու ենք այստեղ մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և հեռացմանը հասնելը՝ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում՝ դիմելով Արցախին աջակցելու և Փաշինյանին հեռացնելու պահանջով հավաքված քաղաքացիներին։
Նա կոչ արեց այդ պահանջներն իրականացնելու հարցում աջակցել անձամբ իրեն, որովհետև ինքը մտադիր չէ տարածքի կամ մարտի լքման՝ քանի դեռ չի հասել փոփոխության։
«Ես մնալու եմ այստեղ և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ ու աջակցել։ Եվ հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը և ես ձեզ խնդրում եմ, որ ինձ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը գա, հավաքվի և մենք միասին՝ ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների։ Զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ արեց միանալ և միասին տեղադրել այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի՝ ժողովրդի նստավայր։
«Ես ինձ վրա եմ վերցնում այդ պատասխանատվությունը և ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, նշեց նա և հորդորեց միասին տեղադրել ժողովրդի նստավայրը։