Թուրքիայում ցնցումները շարունակվում են. մեկ ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնական կայքը, Եվրոպական–Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ այսօր՝ Երևանի ժամանակով 13:12-ին, 13:28-ին և 13:49-ին, Թուրքիայի Վան քաղաքի հարևանությամբ տեղի են ունեցել ևս երեք միջին ուժգնության ցնցումներ: Ցնցումների ուժգնությունները եղել են համապատասխանաբար 4,5, 4,7, 4,6 մագնիտուդ հզորության: Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ նոր երկրաշարժերի հետևանքով փլատակները նորից են սկսում շարժվել ու ավելի խոր նստել, ինչը կարող է վնասել դրանց տակ գտնվող անձանց: