«Human Rights Watch»–ը պահանջել է քննել Քադաֆիի 53 կողմնակիցների մահը
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնաբերել է Մուամար Քադաֆիի ենթադրյալ կողմնակիցների մարմինները, որոնց նախորդ շաբաթ կրակել էին Սիրտ քաղաքի հյուրանոցներից մեկում։
Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ իրավապաշտպանները հայտնաբերել են մարմիններն այն պահին, երբ բնակիչները դրանք տեղավորում էին պարկերի մեջ և պատրաստվում հողին հանձնել։
«Ոմանց ձեռքերը կապված են եղել մեջքներին, երբ նրանց սպանել են»,–«CNN»–ը մեջբերել է արտակարգ իրավիճակների տնօրեն Փիթեր Բուկերտի խոսքերը։
Քաղաքի բնակիչները պատմել են, որ սպանվածների մի մասը Քադաֆիի կողմնակիցներն էին, իսկ մնացածը Սիրտ քաղաքի բնակիչներն էին։
Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել Լիբիայի ազգային անցումային խորհրդին անմիջապես բացահայտել Քադաֆիի կողմնակիցների սպանությունը և դատապարտել մեղավորներին։