Քաղաքական

19.09.2023 20:45


Փոփոխությունները կարող ենք առաջնորդել՝ եթե մեր քաղաքացիները հավաքվեն հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փոփոխությունները կարող ենք առաջնորդել՝ եթե մեր քաղաքացիները հավաքվեն հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մեր քաղաքացիները պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում, մենք կարող ենք առաջնորդել և փոփոխությունների պատասխանատվությունը վերցնել մեզ վրա՝ Հանրապետության հրապարակում մեր քաղաքացիների նեգրավման արդյունքում՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որը Հանրապետության հրապարակում է հազարավոր քաղաքացիների հետ։ Նա նշեց, որ դաշինքը ներկայացրել է պահանջները, այդ պահանջները ենթակա են իրագործման, որը իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված լավագույն բանաձևն է։

Այդ պահանջները 3-ն են․

1․ Հրաժարում Պրահյան գործընթացից,

2․ Հրաժարում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց և ՀՀ անկախության հռչակագրի ճանաչում և անվտանգություն արցախահայության համար,

3․ Որպես մեր անվտանգության կարևոր երաշխիք՝ իրականացնել ամբողջական իշխանափոխություն․ ձևավորել ժամանակավոր կառավարության, հետագայում ամբողջական իշխանափոխության իրականացման համար։

«Այն պատասխանատվությունը, որը փոխանցվում է, ենթադրում է նաև կարգապահություն բոլորի կողմից։ Որևէ ավելորդ քայլ կդիտվի որպես խանգարիչ գործողություն։ Այն մարդիկ, որոնք վստահել են ընդդիմության առաջնորդությունը և մեզ ձայն են տվել, միայն այն առաջարկներին ու կոչերին լսեն, որոնք կհնչեն ընդդիմության կողմից»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։ Որպեսզի հնարավոր լինի խնդիրները տեղ հասցնել՝ նա անհրաժեշտ համարեց առավելագույն կազմակերպվածությունը։

Այս խորագրի վերջին նյութերը