Քաղաքական

19.09.2023 18:40


Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է՝ հրաժարվել ուժային մեթոդներից. Պեսկով

Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է՝ հրաժարվել ուժային մեթոդներից. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ, գրում է Коммерсант-ը։

Նրա խոսքով, այժմ գլխավորը տարածաշրջանում մարդկանց անվտանգությունն ապահովելն է և «Ադրբեջանին ու Հայաստանին համոզել հրաժարվել ուժային մեթոդներից և սկսել բանակցությունները»։

«Գլխավորը Երևանին և Բաքվին համոզելն է հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կապի մեջ ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ։ Մեր զինվորականներն աշխատում են կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ​​հուն վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կարգավորման լավագույն հիմքը համարում է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ փաստաթղթերը։ «Մենք կոչ ենք անում բոլորին հետևել այդ փաստաթղթերի դրույթներին, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, նկատի ունենալով 1991 թվականի դրությամբ հայկական կողմի կողմից Ադրբեջանի տարածքի ճանաչման փաստը»,-հավելել է Պեսկովը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը