Լրահոս

24.10.2011 14:35


Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Կրեմլում արդեն բանակցություն են վարում

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Կրեմլում արդեն բանակցություն են վարում

Ինչպես հայտնում է «vesti.ru»–ն, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններն սկել է բացման խոսքով և նշել, որ առաջարկում է քննարկել ռուս–հայկական համագործակցության ամբողջ համալիրը։

–Չնայած Ձեր այցը պետական է, և այն պետք է արարողակարգային լինի, ինչպես սովորաբար արվում է, բայց միևնույն ժամանակ այն լիովին գործնական գծեր ունի, որովհետև մենք Ձեզ հետ անցկացնում ենք լայնածավալ բանակցություններ և՛ նեղ, և՛ լայն կազմով։ Մենք անցնելու ենք բոլոր  թեմաներով՝ և՛ երկկողմանի, և՛ միջտարածաշրջանային համագործակցության, իհարկե, կխոսենք տնտեսական համագործակցության մասին, ռազմատեխնիկական համագործակցության, կխոսենք նաև մեր տարատեսակ կապերի մասին և այն մասին՝ ինչպես դասավորել առաջնահերթությունները տարածաշրջանային համաժողովներում՝ ներառյալ միութենական կառուցվածքները, ինչպիսին ՀԱՊԿ–ն է,–Սերժ Սարգսյանին է դիմել Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ այս այցը խորհրդանշում է Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունն ու գործընկերությունը։

–Այս տարին մեր հարաբերությունների պատմության համար շատ կարևոր էր, որովհետև այն նշանավորվել է կարևոր որոշումներով,–ասել է ՌԴ նախագահը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս ընդգծել է երկու երկրների համագործակցության յուրահատուկ բնույթի մասին։

–Մենք գոհ ենք երկրների առաջնորդների, կառավարությունների ղեկավարների և նախարարների մակարդակով գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակից։ Մենք այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որտեղ հնարավոր է քննարկել ցանկացած  հարց, իսկ դա, ես կարծում եմ, ամենակարևորն է,–ասել է նա։

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել նաև երկու երկրների միջև գործող առևտրատնտեսական հարաբերությունները։

–Չնայած ճգնաժամին՝ մենք ամեն տարի ապրանքաշրջանառության և ներդրումների մակարդակի բարձրացում ենք արձանագրում։ Ես ուրախ եմ, որ մենք այսօր կստորագրենք մեծ հումանիտար համաձայնագիր, որովհետև այդ երկիրը մեզ համար նույնպես շատ  կարևոր է,–ասել է Սերժ Սարգսյանը։

Ինչպես սպասվում է, երկկողմանի հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում, որից հետո էլ նախագահները հանդես կգան մամլո ասուլիսով։

Այս խորագրի վերջին նյութերը