Ստեփանակերտը հայտնում է հրետակոծությունների մասին (տեսանյութ)
Ստեփանակերտի բնակիչները հայտնում են, որ այս պահին քաղաքը հրետակոծվում է:
Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների կրակոցների և պայթյունների ձայներ հեռվում։ Քաղաքում միացվել է օդային տագնապի ազդանշանը։
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք հարվածներ են հասցնում գերճշգրիտ զենքերով «առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։
Նշվում է, որ իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում»։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am