Լրահոս

19.09.2023 13:34


Շիրակի մարզում 1-ամյա աղջնակը եռացրած ջրով դույլը շրջել է իր վրա

Շիրակի մարզում 1-ամյա աղջնակը եռացրած ջրով դույլը շրջել է իր վրա

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «իրանի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ մոր ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավդալյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1-ամյա Մարինկա Հ․-ն է, իսկ նրա մայրը հայտնել է, որ երեխան նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, իրենց տան ննջասենյակում խաղալու ժամանակ հատակին դրված եռացրած ջրով դույլը քաշել, շրջել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է երեխայի վրա։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը