Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել (տեսանյութ)
Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա - Ստեփանակերտ — Tert.am) և Լաչին-Խանքենդի (Բերձոր - Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհներով։
Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա - Ասկերան - Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա»,-գրել է Հաջիևը։
Հիշեցնենք՝ նախօրեին հաղորդվել էր, որ հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):

Տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։