Լրահոս

24.10.2011 13:29


Սարկոզի. «Քեմերոնը կորցրել է ժամանակին լեզուն իրեն քաշելու կարողությունը»

Սարկոզի. «Քեմերոնը կորցրել է ժամանակին լեզուն իրեն քաշելու կարողությունը»

Ինրչպես գրում է «The Guardian» թերթը, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խիստ քննադատել և կոպտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։

Սարկոզին նշել է, թե բրիտանացի նախարարները «հաճույքով» խորհուրդներ են տալիս եվրագոտու երկրներին, սակայն Քեմերոնը «կորցրել է ժամանակին լեզուն իրեն քաշելու կարողությունը»։

–Մենք հոգնել ենք Ձեր քննադատություններից և այն ցուցումներից, թե ինչ պետք է անենք։ Դուք ասում եք, որ ատում եք եվրոն, իսկ այժմ մեր հանդիպումների ժամանակ ցանկանում եք խառնվել մեր աշխատանքներին,–ասել է Սարկոզին։

Նշենք, որ գագաթնաժողովի ժամանակ Քեմերոնը պնդել էր, թե ԵՄ–ն պետք է պաշտպանի եվրագուտու մեջ չմտնող երկրների շահերը։

–Ես նրանց բացահայտ ասել եմ, որ իրադարձությունները վտանգավոր ընթացք են ձեռք բերում, երբ իրենք ընդհանուր շուկայի համար կենսականորեն անհրաժեշտ որոշումներ են ընդունում, օրինակ՝ ֆինանսական ծառայությունների մասին որոշումը։ Դրանք վերաբերում են ընդհանուր շուկային, բանկերի վերակապիտալացումը միության բոլոր երկրներին է առնչվում,–ասել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը