Քաղաքական

17.09.2023 19:58


«Մայր Հայաստան» դաշինքի անդամները ֆեյք վստահված անձի են հայտնաբերել

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները ֆեյք վստահված անձի են հայտնաբերել

Երևանի Արաբկիր Վարչական շրջանի 4/42 ընտրատեղամասում, որը գտնվում է մանկապարտեզում, մանկապարտեզի տնօրենը, ունենալով «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձի վկայական, ջնջիչով մաքրել է անուն-ազգանունը, գրել Մարինա Ռոբերտի Ամիրյան և տեղամաս մտել։

Որոշ ժամանակ անց դեպքը բացահայտել են դաշինքի ներկայացուցիչները և նրան հեռացրել տարածքից։ Նա ասել է, որ իրեն ուղարկել է վարչական շրջանի ղեկավարը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը