Քաղաքական

17.09.2023 17:15


85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում

85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում

Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է րան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասաց նա:

Աննա Կոստանյանի խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով: «Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆքիսվել է փաստը, հորդորել են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:

Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:

10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը եւ չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը