Քաղաքական

17.09.2023 15:59


Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար

Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար

Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել Հայաստանը Իրանին կապող իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանին»,–ընդգծել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և զրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության և անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը