Լրահոս

24.10.2011 12:51


ՀՀ ԱԻ վարչություն. «Սա Թուրքիայի նոր երգն է»

ՀՀ ԱԻ վարչություն. «Սա Թուրքիայի  նոր  երգն է»

Թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն են հրապարակել, որ Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունը (TAEK) հաղորդում է տարածել, թե Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը:

Ըստ TAEK–ի՝ ներկա պահին Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են ընթանում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Թուրքական կողմը հավաստիացնում է անգամ, որ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել:

Սրան ի պատասխան՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը իր պաշտոնական կայքում գրում է, թե սա Թուրքիայի նոր երգն է։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

–Հոկտեմբերի 23–ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9–10 բալ։ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3–5 բալ ուժգնությամբ։ ՀԱԷԿ–ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։ Ավելին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրեց, որ երկրաշարժ իրենց մոտ զգացվել է ընդամենը 2–3 բալ ուժգնությամբ, որի մասին նույնիսկ ավելորդ է խոսել, իսկ Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11–ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։

Այս խորագրի վերջին նյութերը