Ո՞վ է իրականում Փաշինյանի հանրահավաքին ելույթ ունեցող տնօրենը. Ռուզաննա Երեմյանի «թուրքական արշավանքը»
Այն, որ օրվա իշխանությունները հոգու խորքում պաշտում են թուրքական ցանկացած բան, նորություն չէ։Մարիա Կարապետյանների ու Անուշ Բեղլոյանների շարքին ավելացել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի նիկոլական տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակում 15-րդն է։
Շատ բան պետք չէ հասկանալու համար, թե ով էր Փաշինյանի հանրահավաքին բեմից ելույթ ունեցող, իրեն լուրջ մանկավարժ հռչակած Ռուզաննա Երեմյանը։
Ընդամենը կարելի է մուտք գործել նրա ֆեյսբուքյան էջ ու միանգամից կհասկանաք՝ ինչպես է դարձել ՔՊ-ի սրտի թեկնածու։ Նախ, ամառային հանգիստը անց է կացրել Ստամբուլում, ողջ էջը ողողված է Թուրքիայի մզկիթների, թանգարանների ու փողոցների նկարներով։ Անթաքույց սերն առ Թուրքիա այնքան չի կարողացել զսպել, որ լուսանկարների գրեթե մեծ մասը նվիրված են ստամբուլյան խրախճանքներին։ Հիացած տեղադրել է Ստամբուլում գտնվող Ռահմի Մ․ Քոչի անունը կրող թանգարանի լուսանկարները, որտեղ ներկայացված են թուրքական տրանսպորտի, արդյունաբերության և կապի զարգացման, ռազմատեխնիկայի ցուցանմուշները։ Գուցե հիացած է թուրքական ռազմատեխնիկայով, որոնցից օրինակ Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնագործվեցին մեր զինվորների դեմ ու խլեցին հազարավոր կյանքեր։
ՔՊ-ի վերջին հավաքին իրեն և ողջ մանկավարժներին ազատագրված հռչակած տիկին Ռուզաննան քարոզարշավի ընթացքում պետք է արձակուրդում լիներ, սակայն, ինչպես երևում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ֆեյսբուքյան էջից զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով, ակտիվ ելույթ է ունեցել սեպտեմբերի 1-ին։
Նախօրեին էլ, հավանաբար ոգեշնչված լինելով Փաշինյանի հանրահավաքին ունեցած իր ելույթով, «արձակուրդում» գտնվող տնօրեն Ռուզաննա Երեմյանը լռության օրով դպրոց է հրավիրել ողջ կոլեկտիվին ու ծնողական համայնքին և միկրոֆոնը ձեռքին դարձյալ հանդես եկել ելույթներով։ Ըստ հաղորդագրության` հանդիպմանը իբր քննարկվել են դպրոցական ծրագրերին ու խնդիրներին առնչվող հարցեր և, ուշադրություն, տարվա կեսին տրվել է հանրային հաշվետվություն անցած մեկ տարվա համար։
Միայն ուղտին կարող է պարզ չլինել` իրականում ինչ է ենթադրել մոլի նինոլական, այս օրերին թունդ քարոզարշավի լծված և «արձակուրդում» գտնվող Ռուզաննա Երեմյանի` լռության օրով, սեպտեմբերի կեսին տրված տարեկան ամփոփիչ հաշվետվությունը, իրենց կատարած «տքնաջան» աշխատանքը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։
Սույն տիկինը Նիկոլի ներկայությունից ոգեշնչված, իր խրոխտ ելույթում հայտարարում էր, թե ուսուցիչն այլևս ստրուկ չէ, այլ իրենք հասուն և արժանապատիվ մանկավարժներ են։
Հիշեցնենք, օրեր առաջ մի խումբ մանկավարժներ կառավարության շենքի առջև իրենց ձայնն էին բարձրացնում հանրակրթության ոլորտում առաջացած հսկայական խնդիրների` ավելի կոնկրետ, ազգային դպրոցը կազմաքանդելու առնչությամբ։ Իսկ վերջերս էլ բացահայտվել էր, որ վարչական ռեսուրսի գործադրմամբ Նոր Նորքում Ավինյանի քարոզարշավի ժամանակ մանկավարժական տասնյակից ավելի կոլեկտիվների ներկայացուցիչներ զեկուցում էին իրենց ներկայությունը:
Գուցե այս ազատագրման մասին էր խոսում նիկոլական տնօրեն տիկին Ռուզաննան։
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին, իսկ տնօրեն Ռուզաննա Երեմյանի վարքագիծը` ապագայի դատին։
Ո՞վ է իրականում Փաշինյանի հանրահավաքին ելույթ ունեցող տնօրենը. Ռուզաննա Երեմյանի «թուրքական արշավանքը»
Այն, որ օրվա իշխանությունները հոգու խորքում պաշտում են թուրքական ցանկացած բան, նորություն չէ։ Մարիա Կարապետյանների ու Անուշ Բեղլոյանների շարքին ավելացել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի նիկոլական տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակում 15-րդն է։
Շատ բան պետք չէ հասկանալու համար, թե ով էր Փաշինյանի հանրահավաքին բեմից ելույթ ունեցող, իրեն լուրջ մանկավարժ հռչակած Ռուզաննա Երեմյանը։
Ընդամենը կարելի է մուտք գործել նրա ֆեյսբուքյան էջ ու միանգամից կհասկանաք՝ ինչպես է դարձել ՔՊ-ի սրտի թեկնածու։ Նախ, ամառային հանգիստը անց է կացրել Ստամբուլում, ողջ էջը ողողված է Թուրքիայի մզկիթների, թանգարանների ու փողոցների նկարներով։ Անթաքույց սերն առ Թուրքիա այնքան չի կարողացել զսպել, որ լուսանկարների գրեթե մեծ մասը նվիրված են ստամբուլյան խրախճանքներին։ Հիացած տեղադրել է Ստամբուլում գտնվող Ռահմի Մ․ Քոչի անունը կրող թանգարանի լուսանկարները, որտեղ ներկայացված են թուրքական տրանսպորտի, արդյունաբերության և կապի զարգացման, ռազմատեխնիկայի ցուցանմուշները։ Գուցե հիացած է թուրքական ռազմատեխնիկայով, որոնցից օրինակ Բայրաքթար հարվածային անօդաչու թռչող սարքերը 44-օրյա պատերազմի ընթացքում օգնագործվեցին մեր զինվորների դեմ ու խլեցին հազարավոր կյանքեր։
ՔՊ-ի վերջին հավաքին իրեն և ողջ մանկավարժներին ազատագրված հռչակած տիկին Ռուզաննան քարոզարշավի ընթացքում պետք է արձակուրդում լիներ, սակայն, ինչպես երևում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ֆեյսբուքյան էջից զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով, ակտիվ ելույթ է ունեցել սեպտեմբերի 1-ին։
Նախօրեին էլ, հավանաբար ոգեշնչված լինելով Փաշինյանի հանրահավաքին ունեցած իր ելույթով, «արձակուրդում» գտնվող տնօրեն Ռուզաննա Երեմյանը լռության օրով դպրոց է հրավիրել ողջ կոլեկտիվին ու ծնողական համայնքին և միկրոֆոնը ձեռքին դարձյալ հանդես եկել ելույթներով։ Ըստ հաղորդագրության` հանդիպմանը իբր քննարկվել են դպրոցական ծրագրերին ու խնդիրներին առնչվող հարցեր և, ուշադրություն, տարվա կեսին տրվել է հանրային հաշվետվություն անցած մեկ տարվա համար։
Միայն ուղտին կարող է պարզ չլինել` իրականում ինչ է ենթադրել մոլի նինոլական, այս օրերին թունդ քարոզարշավի լծված և «արձակուրդում» գտնվող Ռուզաննա Երեմյանի` լռության օրով, սեպտեմբերի կեսին տրված տարեկան ամփոփիչ հաշվետվությունը, իրենց կատարած «տքնաջան» աշխատանքը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։
Սույն տիկինը Նիկոլի ներկայությունից ոգեշնչված, իր խրոխտ ելույթում հայտարարում էր, թե ուսուցիչն այլևս ստրուկ չէ, այլ իրենք հասուն և արժանապատիվ մանկավարժներ են։
Հիշեցնենք, օրեր առաջ մի խումբ մանկավարժներ կառավարության շենքի առջև իրենց ձայնն էին բարձրացնում հանրակրթության ոլորտում առաջացած հսկայական խնդիրների` ավելի կոնկրետ, ազգային դպրոցը կազմաքանդելու առնչությամբ։ Իսկ վերջերս էլ բացահայտվել էր, որ վարչական ռեսուրսի գործադրմամբ Նոր Նորքում Ավինյանի քարոզարշավի ժամանակ մանկավարժական տասնյակից ավելի կոլեկտիվների ներկայացուցիչներ զեկուցում էին իրենց ներկայությունը:
Գուցե այս ազատագրման մասին էր խոսում նիկոլական տնօրեն տիկին Ռուզաննան։
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին, իսկ տնօրեն Ռուզաննա Երեմյանի վարքագիծը` ապագայի դատին։
Աղբյուրը՝ yerkir.am