Քաղաքական

17.09.2023 13:10


Սա պատերազմի և խաղաղության ընտրություն է․ Անդրանիկ Թևանյանը քվեարկեց (տեսանյութ)

Սա պատերազմի և խաղաղության ընտրություն է․ Անդրանիկ Թևանյանը քվեարկեց (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում, որտեղ այցելել էր որդու հետ։

«Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար։ Այս առումով շատ կարևոր եմ համարում բացատրելը, որ այս ընտրություններում փաստացի Էրդողանը կարող է իր դերակատարումը պակասեցնել կամ ավելացնել։ Մենք պատերազմի և խաղաղության ընտրության մեջ ենք։ Էրդողանն արդեն 2020 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու փորձեր է արել և 44-օրյա պատերազմից հետո մտել է տարածաշրջան, իսկ 2021 թվականին բառի բուն իմաստով աջակցել է Նիկոլ Փաշինյանին վերարտադրել իր իշխանությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Թևանյանն արձագանքել է սեպտեմբերի 15-ին հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին․ «Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, կոչ արեցի, որ նա «մեյդան» դուրս գա։ Օրինակ, 2018 թվականին ո՞նց էր դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությունների էր մասնակցում, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում։ Այս անգամ գլուխը բնից չհանեց, վերջին օրով բերովի զանգվածի մոտ ասել, որ բնավեճին չեք մասնակցելու․․․ Ես նշել էի՝ ինչու բանավեճին չեմ մասնակցելու, բայց եթե կոնկրետ նա ընտրարշավ մտներ, ես նրան բանավեճում կասեի՝ ինչ խնդիր կա, ինչ պետք է անել»։

Թևանյանը նաև ընդգծել է, որ լիզել բառը Փաշինյանը շատ է կրկնում, հավանաբար՝ ինչ-որ խնդիր ունի։

Այս իշխանությունը պետք է հեռացվի, որ Էրդողանը Երևանի քաղաքապետին չընտրի՝ ասել է Թևանյանը:

Նրա խոսքով, Էրդողանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելուց հետո, առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել՝ իր, Պուտինի, Ալիևի, և Փաշինյանի մասնակցությամբ։

«Իրար հետ պասերով խաղում են։ Մենք ստանում ենք մի վիճակ, որ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա այդ հանդիպման ժամանակ։ Հիմա Փաշինյանը և Էրդողանը պայմանավորվել են Իրանին դուրս թողնեն տարածաշրջանային զարգացումից՝ 3+3 ֆորմատը Էրդողանը առաջարկում է փոխել 2+2 ֆորմատով։ Դրա համար մենք կարծում ենք, որ ներքաղաքական կյանքից Էրդողանին և Ալևին դուրս շպրտելու համար պետք է Հայաստանում ընտրություն կատարվի պատերազմի ու խաղաղության միջև»,-մեկնաբանել է Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը