Խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բավականին բարձր է եղել։ Նա շարունակ կատակել է։ Մասնավորապես, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել քվեարկել, Հ. Աբրահամյանը քարտուղարությանը հորդորել է
–Ստուգե՛ք, կոճակներից է, թե՞ իրենցից է։
Իսկ երբ ձայնի իրավունք է խնդրել ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Միանսյանը, ԱԺ նախագահը կակատակել է.
–Արծվիկ Միանասյանի խոսափողը միացրեք և ընդհանրապես միշտ միացրած պահեք։
Սակայն, Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը կտրուկ փոխվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անսպասելիորեն հայտարարել է.
–Ստացվում է, որ կոալիցոն սկզբունքից ելնելով՝ պետք է քվեարկենք ախմախությանը կո՞ղմ։
–Եթե իմ կարծիքն հետաքրքրում, ապա առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, ախմախություն եք ասում, թե ոչ, ի դեպ, որակումը կոռեկտ չէ, և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ խելամիտ առաջարկություններ անել և կառավարությանը հորդորել, որ ընդունեն,–ի պատասխան՝ հայտարարել է Հ. Աբրահամյանը։
Այս երկխոսությունից հետո պատգամավորները սկսել են բարձրաձայն զրուցել միմյանց հետ, ինչին Հ. Աբրահամյանը զայրացած արձագանքել է.
–Նախագահի համբերությունը չի կարելի չարաշահել, խնդրում եմ հարգեք ԱԺ–ը և ձեզ մի քիչ լուրջ պահել։ Եթե ավելի կարևոր խոսակցություն ունեք, դահլիճից դուրս զրուցեք, թույլ տվեք աշխատենք։
Հովիկ Աբրահամյանին զայրացրել են

7or.am