«Ժողովուրդը հրաբխի նման եռում է. երբ ժայթքի՝ վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի». Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այսօր ուսուցիչների աշխատավարձը ողորմելի և մարդու ինքնասիրությունը վիրավորող աշխատավարձ է. չի՛ բարձրացել ուսուցիչների աշխատավարձը, այն բարձրացել է միայն ՔՊ-ի ընդհանուր ժողովներում կամ ԱԺ ամբիոնից: Չի՛ կարելի մոլորության մեջ գցել այն մարդկանց, ովքեր դպրոցի հետ կապ չունեն»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր առիթներով թմբկահարում է, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացրել են, մինչդեռ Կառավարության և ԿԳՄՍ նախարարության շենքերի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող ուսուցիչները հակառակն են նշում: Ավելին, գործող իշխանությունների օրոք նույնիսկ դպրոցական դասագրքերն այս ուսումնական տարում ամբողջությամբ չեն տպագրվել, և ծնողները դժգոհում են, որ իրենք են ստիպված լինում տպել և երեխաների հետ ուղարկել տվյալ օրվա դասին համապատասխանող էջերը:
«Եթե գրքերը չեն կարողանում տպագրել, բայց կարող են 6 միլիոն դոլար տրամադրել՝ մի կապիկի այստեղ բերելու և մայմունություններ անել տալու համար, ինչո՞ւ պետք է մենք վստահենք այս իշխանություններին: Ժողովուրդը, որը նիրհից արդեն արթնանում է, պետք է հասկանա, որ ինքը գտնվում է մի միջավայրում, որտեղ նռնակի օղակը քաշելուն մոտ իրավիճակ է»,-նկատեց գրականագետը:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է, օրինակ՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նրա վարկանիշն առհասարակ սրընթաց անկում է ապրում: Հարցին՝ ե՞րբ կտեսնենք հասարակական ընդվզում, Սերժ Սրապիոնյանն այսպես պատասխանեց. «Որքան էլ համաշխարհային գործող հրաբուխների վերաբերյալ երկրաբաններն ամենաճշգրիտ դիտարկումներ են անում, մի բան չեն կարողանում ճշգրիտ որոշել՝ ե՞րբ կժայթքի այդ հրաբուխը: Երբ էլ հրաբուխը ժայթքում է, հանկարծակի է ժայթքում: Այս ժողովուրդը հրաբխի նման ընդերքում եռում է: Ես ինքս ժողովրդի մեջ եմ, ինքս տեսնում եմ այդ ընդերքը, և մի օր նույն այդ երկրաբանների համար, որոնք քաղաքական վերլուծաբանները, կանխագուշակողներն ու աստղաբաններն են, ՔՊ-ն է իր ամբողջ կազմով, հանկարծ կտեսնեն՝ հրաբուխը ժայթքեց, և վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի՝ կմոխրանա, կվերջանա: Ժողովուրդներն այդպես են ժայթքում, այդպես են զայրանում: Ժողովուրդը դեռ Արցախի ողբերգությունն էլ ամբողջությամբ չի ընկալել, որովհետև անխղճորեն ամեն րոպե խաբում են ժողովրդին»:
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու փաստին. «Եթե դա լիներ Քըլըչդարօղլուն, միանգամից մինչև նիստի ավարտը շնորհավորանքը կգնար, բայց քանի որ դա Շահրամանյանն էր, այդ շնորհավորանքը չէր կարող լինել: Այստեղ վրիպեց ՔՊ-ն, վրիպեց ոչ թե չշնորհավորելով, այլ՝ որովհետև նրանք ոչ մի հաշվարկներով չէին սպասում նախորդի հեռացմանը և այսպիսի սահուն և անսխալ կերպով այս մարդուն նախագահ դարձնելուն: Փաշինյանի գլխավոր նպատակը, որը նա երբեք չի թաքցրել, Արցախն իր եղբորը նվիրելն է, հիմա դժվարացավ այդ գործընթացը, և այստեղ ինքը ճիշտ է ասում՝ շնորհավորելու առանձնապես բան չկա, որովհետև իր պլաններն են ձախողվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում