Քաղաքական

17.09.2023 09:34


ՊԲ-ն անդրադարձել է ԼՂ-ում նկատվող խուճապային տրամադրություններին՝ կապված ադրբեջանական զորքերի տեղաշարժերի հետ

ՊԲ-ն անդրադարձել է ԼՂ-ում նկատվող խուճապային տրամադրություններին՝ կապված ադրբեջանական զորքերի տեղաշարժերի հետ
Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
«Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։ Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը