Քաղաքական

17.09.2023 09:23


Փաշինյանի հանրահավաքի «հերոս» տնօրենը լռության օրը ծնողական մեծ ժողով է գումարել

Փաշինյանի հանրահավաքի «հերոս» տնօրենը լռության օրը ծնողական մեծ ժողով է գումարել

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի նիկոլական տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակում 15-րդն է և, բնականաբար, քարոզարշավի ընթացքում պարտավոր էր գտնվել արձակուրդում, քարոզարշավի օրերին զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով։ Օրինակ, դպրոցի ֆեյսբուքյան էջում տեսնում ենք նրա ակտիվ ելույթները սեպտեմբերի 1-ին։

Հավանաբար ոգեշնչված լինելով Փաշինյանի հանրահավաքին ունեցած իր ելույթով՝ «արձակուրդում» գտնվող տնօրեն Ռուզաննա Երեմյանը լռության օրով դպրոց է հրավիրել ողջ կոլեկտիվին ու ծնողական համայնքին և միկրոֆոնը ձեռքին դարձյալ հանդես եկել ելույթներով։ Ըստ հաղորդագրության` հանդիպմանը իբր քննարկվել են դպրոցական ծրագրերին ու խնդիրներին առնչվող հարցեր և, ուշադրություն, տարվա կեսին տրվել է հանրային հաշվետվություն անցած մեկ տարվա համար։

Միայն ուղտին կարող է պարզ չլինել` իրականում ինչ է ենթադրել մոլի նինոլական, այս օրերին թունդ քարոզարշավի լծված և «արձակուրդում» գտնվող Ռուզաննա Երեմյանի` լռության օրով, սեպտեմբերի կեսին տրված տարեկան ամփոփիչ հաշվետվությունը, իրենց կատարած «տքնաջան» աշխատանքը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին, իսկ տնօրեն Ռուզաննա Երեմյանի վարքագիծը` ապագայի դատին։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը