Քաղաքական

16.09.2023 20:10


«Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչը հանդիպել է Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ

«Մայր Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչը հանդիպել է Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ

Որպես «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ նախապես մեզ ուղարկված հրավերով այսօր հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել կուսակցություններից մեկի ներկայացուցչի մասնակցությամբ, սակայն քանի որ վերջինից նախապես համաձայնություն չեմ ստացել, չեմ նշի անունը։

Կոնգրեսի պատվիրակությանը ներկայացրել եմ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական և քրեական իրավախախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց /կոնկրետ օրինակներով/, որի փաստերը հավաքված են ինչպես մեր կողմից, այնպես էլ վերցված են տեղական անկախ դիտորդական առաքելությունների միջանկյալ զեկույցներից ու հրապարակումներից։

Մասնավորապես

1. Վարչական ռեսուրսի ահռելի չարաշահումը

- ընտրակաշառքի ձևով դրսևորվող անհատական խոստումները ամբողջ քարոզարշավի ընթացքում, ներառյալ այնպիսի խոստումներ, որոնք դուրս են քաղաքային իշխանությունների լիազորությունների տիրույթից,

-արձակուրդում գտնվող քարոզիչների կողմից պաշտոնեական պարտականությունների կատարումը, եվ արձակուրդում չգտնվողների կողմից քարոզչության իրականացումը

-համայնքին ենթակա կազմակերպությունների աշխատակիցներին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մասսայական պարգևավճարներ տալը,

-համայնքապատկան դահլիճների ու տեխնիկական միջոցների օգտագործումը, եվ դրանք այլ ուժերի նույն պայմաններով տրամադրելու մերժումները

-պաշտոնեական պարտականությունների կատարման, մասնավորապես գործակարգավարական նիստերի ժամանակ ակնհայտ քարոզչություն կատարելը,

-հավաքներին համայնքային ու պետական աշխատողների զանգվածային ներկայությունը

2. Գումարի դիմաց հավաքներին մասնակցելու դեպքերը, եվ դրանց բացահայտումից հետո իրավապահ մարմինների պատշաճ արձագանքի բացակայությունը: Ներկայացվել է նաև նման մեղադրանքով /չեն քննարկել այդ մեղադրանքների իրավաչափությունը/ Ավետիք Չալաբյանին անցած տարի հրատապ կալանավորումը որպես տարբերակված մոտեցում։

3. Քարոզչության ընթացքում մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Անի Գևորգյանի և նրան ուղեկցող օպերատորի դեմ բռնությունը, բռնության սպառնալիքը և վիրավորանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների պատշաճ արձանգանքի բացակայությունը։

4. Նախընտրական հիմնադրամների թափանցիկության անհավասար պայմանները/ առ այսօր հայտնի չեն իշխող կուսակցության դրամական մուտքերը նույն պայմաններով, ինչ առկա են մյուս կուսակցությունների համար։

Նշվել է, որ սրանք ընդամենը բազմաթիվ իրավախախտումների փոքր մասն են, իսկ ընտրությունների ամփոփման փուլում կներկայացվեն լրացուցիչ տվյալներ։

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը