ՔՊ-ական պատգամավորը և՛ բնակարան է գնել, և՛ տան վարձ է ստանում պետբյուջեից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փախնախագահ Թագուհի Ղազարյանը2022 թվականին մայրաքաղաք Երևանում բնակարան է գնել հիփոթեքով այնպես, ինչպես իշխանական խմբակցության պատգամավորների 99 տոկոսը: Չնայած դրան՝ Թագուհի Ղազարյանը շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում:
ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ 2019 թվականին պատգամավոր դարձավ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակով, հանրությանը առավել հայտնի էր նախ իր մազերի կապույտ գույնով, ապա նաև իր ծննդավայրով. Թագուհի Ղազարյանը Արմավիրի մարզի Արշալույս համայնքից է: Նա, լինելով սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունն է վայելել, համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը նրա ուսման վարձավճարն է փոխհատուցել թերևս համայնքապետարանի կամ այլ միջոցներից:
Երբ Թագուհի Ղազարյանը դարձավ ԱԺ պատգամավոր, առաջին բողոքի ակցիան իրականացրեց հենց Զարզանդ Գրիգորյանի դեմ, բայց դա էական չէ: Կոռուպցիան, հովանավորչությունը, պետության միջոցների վատնումը մերժող հայտարարություններով և արժեքների քարոզով իշխանության եկած Թագուհի Ղազարյանը 2019 թվականից ԱԺ ֆոնդից տան վարձավճարի փոխհատուցում է ստանում, այսինքն՝ նրա Երևանի տան վարձը վճարում են ՀՀ քաղաքացիները իրենց հարկերից:
Ու սա՝ այն դեպքում, երբ նա 2022 թվականին տուն է գնել: Ե՛վ տան վարձավճարի, և՛ բնակարան գնելու մասին տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է պաշտոնական աղբյուրներից: Նկատենք, որ Թագուհի Ղազարյանն այժմ նաև հեռուստահաղորդավար է Բուն TV-ում»:
ՔՊ-ական պատգամավորը և՛ բնակարան է գնել, և՛ տան վարձ է ստանում պետբյուջեից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փախնախագահ Թագուհի Ղազարյանը 2022 թվականին մայրաքաղաք Երևանում բնակարան է գնել հիփոթեքով այնպես, ինչպես իշխանական խմբակցության պատգամավորների 99 տոկոսը: Չնայած դրան՝ Թագուհի Ղազարյանը շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում: