Քաղաքական

16.09.2023 11:51


Հայաստանի ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Հայաստանի ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ սեպտեմբերի 15-ին ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը