Կարծիք

15.09.2023 22:26


Քվեարկում ենք «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ (14 համար) օգտին ....

Քվեարկում ենք «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ (14 համար) օգտին ....

Մենք մի այնպիսի հանգրվանում ենք, որ մայրաքաղաքի ընտրություններն այլևս աղբահավաքության, ջրամատակարարման կամ այլ կենցաղային հարցերի հետ ուղիղ կապ չունեն։ Նախ, աղբը չեն հավաքում, այլ մշակում, էներգիա ու օգտակար նյութեր են ստանում, իսկ մենք դեռ շարունակում են հպարտանալ, որ կարողանում ենք նաև նվիրատվություն ստացած տեխնիկայով հավաքել ու այրել բաց տարածքում։ Բայց այս հարցերի մասին հետո։ Իսկ այժմ՝ բոլոր այդ հարցերի լուծման բանալին նվազագույնը պետականությունը խելամտորեն պահպանելու մեջ է։ Կունենանք ամուր, հուսալի պետականություն, բոլոր այդ հարցերը կլուծվեն ինքնըստինքյան, հակառակ պարագայում կստեղծվի բոլոր այդ հարցերի լուծման իմիտացիա, այդ թվում՝ ձեզնից գանձվող հարկերի չափերը կտրուկ ավելացնու հաշվին, անվտանգային մշուշոտ ու խոցելի հեռանկարով։

Մայրաքաղաքի ընտրությունները, այսպիսով, պետականություն ունենալու կամ դրա նշանակությունը չընկալելու միջակայքում է։

Ինչպե՞ս ընտրել՝ անտեսեք, մոռացեք բոլոր այն սուբյեկտներին ու ուժերին, որոնք մայրաքաղաքի ընտրությունների առնչությամբ հայտարարում են, թե՝ «Արցախն ի՞նչ կապ ունի», խոչընդոտել, անգամ ծաղրել են Արցախի անկախության համար պայքարող «ՀայաՔվե» շարժումը, և ճիշտ հակառակը, վերջապես, վստահեք այն ուժերին, որոնք սթափ ու արժանապատիվ, սխալն ընդունելու կեցվածք ունեն, ունակ են արմապես շտկելու իրավիճակը և բարելավելու հայ մարդու կյանքը։ Քվեարկում ենք «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ (14 համար) օգտին ....

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը