Քաղաքացիները պատուհաններից իրենց դժգոհության ժեստն են հայտնում ՔՊ-ի քայլերթին (տեսանյութ)
NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիները պատուհաններից իրենց դժգոհության ժեստը հայտնում ՔՊ-ի քայլերթին:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, որ երթի մասնակիցների ցանկը բավական ուշագրավ է։ Բացի Նիկոլ Փաշինյանից, երթին մասնակցում է նրա տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ, ՔՊ ամբողջ վարչությունը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի Քպ թեկնածու Տիգրան Ավինյանը նույնպես կնոջ և դստեր հետ է։
Ավելի ուշագրավ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությունը քարոզարշավին։ Նա երթին եկել է կնոջ և նորածին դստեր հետ, որին նախարարն անձամբ է տեղաշարժում մանկասայլակով։ Երկրի սահմաններին հակառակորդի զինված ուժերի կուտակումների, պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում Պապիկյանի մասնակցությունը ավագանու ընտրության քարոզարշավին, մեղմ ասած, տարակուսելի է։
Նույն պատճառներով անհասկանալի է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը երթին։
Նշենք, որ երթն ուղեկցում են մի քանի շարքով շղթա կազմած մեծաթիվ ոստիկաններ, իսկ Փաշինյանը քայլում է անվտանգության մեծ թվով աշխատակիցների կուռ օղակի մեջ։ Ի դեպ, դեռևս երթի մեկնարկից մի քանի ժամ առաջ Էրեբունի թանգարանի մոտից մեկնարկող դեպի Երևանի քաղաքապետարան երթուղու ամբողջ երկայնքով ոստիկանական մեծաթիվ ուժեր էին տեղակայվել։