Կարծիք

15.09.2023 21:23


Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարների վնասներ կրում ավտոներկրողները

Ինչո՞ւ են հարյուրավոր դոլարների վնասներ կրում ավտոներկրողները

Օրերս բարձրաձայնել էի, որ սեպտեմբերից սկսած, ինչ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատանը նոր պետ է նշանակվել, ավտոներկրողները ստիպված են լինում Վրաստանից բերված մեքենաները մաքսազերծելիս վճարել 300 դոլարից սկսած ավելի շատ գումար, քան նախկինում էր։

Առանց որևիցե հիմնավորման որոշվել է, որ մեքենայի հսկիչ գինը հաշվվի ոչ թե ըստ հաշվեպիտակի, այլ ըստ մեքենայի գրանցման թվականի։։

Խնդրի առնչությամբ հարցում էի ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին։

Ստացել եմ պատասխան, որտեղ ասվում է, որ տրանսպորտային միջոցների կողմնորոշիչ արժեքները հաշվարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԵՏՀ Կոլեգիայի թիվ 74 առ 30.06.2017թ. որոշմամբ:

Որոշման մեջ, սակայն, չկա ինձ հուզող հարցի պատասխանը․ չի բացատրվում, թե ինչպես է որոշվում մոտոտրանսպորտային միջոցների շարժիչի թողարկման պահն ու աշխատանքային ծավալը որոշելու կարգը։

⁉️ՀՀ ՊեԿ-ին ուղարկել եմ ևս մեկ գրություն, նշելով, որ ակնկալում եմ հստակ պարզաբանում, թե ինչու՞ է որոշվել մեքենաների մաքսազերծման ընթացքում անտեսել հաշվեպիտակը, և հսկիչ գինը հաշվել ըստ գրանցման թվականի։ Եվ, եթե մեքենան հարվարկվում է, օրինակ, 2018 թվականի հսկիչ գնով, ինչու՞ է տրամադրվում 2017 թվականի տեխանձնագիր։ Ինչո՞վ է բացատրվում այս անհամապատասխանությունը։

Հետևողական եմ լինելու խնդրին և պահանջելու եմ, որպեսզի քաղաքացիներին կեղեքող այս կամայական որոշումը սեղմ ժամկետներում վերանայվի։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը