Քաղաքական

15.09.2023 21:19


Թալինից մարդկանց բերել են Երևան, հրահանգել բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին

Թալինից մարդկանց բերել են Երևան, հրահանգել բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին

«Մենք արդեն գրել ենք, որ ՀՀ մարզերից ՔՊ-ի սպասելիք երթին մարդկանց են բերում։ ArmLur.am-ի ձեռքում հայտնվել է ձայնագրություն, որտեղ, ըստ երևույթին, ՔՊ վստահված անձինք աշխատակիցներին նստեցրել են մեքենաները և ուղղուրդում են քաղաքացիներին ասելով․

«Շատ ծանր չտանեք, մարդիկ կարող ա բուկլետը ճղեն, շպրտեն ձեր դեմքին»:

Առավոտյան ժամը 10։00-ից Թալին քաղաքից մարդկանց բերել են Երևան, հրահանգել թակել դռները և բուկլետներ բաժանել, ապա մասնակցել ՔՊ քայլերթին։

ArmLur.am-ը փորձեց կապվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան։

Այս խորագրի վերջին նյութերը