Քաղաքական

15.09.2023 17:04


ՔՊ-ն իր հանրահավաքի համար 10 հազար մարդ է բերելու մարզերից․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՔՊ-ն իր հանրահավաքի համար 10 հազար մարդ է բերելու մարզերից․ Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր՝ սեպտեմբերի 15-ի հանրահավաքին բավականին ագրեսիվ եւ շատ անբարո ձեւով է պատրաստվում՝ ահազանգել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Իրենց իսկ խոհանոցից ստացած տեղեկատվությամբ՝ այսօրվա հանրահավաքի համար մարզերից բերելու են մոտ 10 հազար քաղաքացիներ, եւ այդ հավաքագրումը կազմակերպվում է մարզպետարանների եւ ներքին գործերի կառույցների միջոցով»,-վստահեցրեց Ռուբեն Հակոբյանը։

Այս ընտրությունները, նրա համոզմամբ, ճակատագրական նշանակություն ունեն մեզ համար, եւ այս մտահոգիչ տեղեկատվությանը, որով գործող իշխանությունը մտադիր է վերարտադրվել, պետք է լուրջ կարեւորություն տանք։

«Ես հավատում եմ այս տեղեկատվությանը՝ հատկապես նկատի ունենալով Ներքին գործերի սուպերնախարարության աշխատանքը՝ նախարարի գլխավորությամբ։ Եթե նկատի ունենանք այն ստորագրությունը, որ ունի այս նախարարը․ հիշո՞ւմ եք ինչպես էր զոհվածների ծնողներին փռում իրենց իսկ զավակների շիրիմներին։ Միայն Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է այդ դաստիարակություն ունեցողը դառնալ սուպերնախարար»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը համոզված է, որ միայն կեղծիքների միջոցով «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է վերարտադրվել․ սա փաստ է։

«Երկար ժամանակ է, որ քաղաքականության մեջ եմ՝ այս որակը դեռ չեմ տեսել։ Պետք է մտածենք մեր երեխաների ապագայի մասին եւ յուրաքանչյուրդ՝ մտնելով ընտրատեղամաս պետք է մտածեք հենց ձեր երեխաների մասին։ Նրանց խնդիրը շատ պարզ է դրված՝ իշխանությունը պահել ամեն գնով»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Նա հորդորեց ակտիվ մասնակցել ընտրություններին, քվեարկել «Մայր Հայաստան» դաշինքի օգտին։

Այս խորագրի վերջին նյութերը