Լրահոս

28.04.2009 19:35


ՍԻԼ Գրուփի նոր նախաձեռնությունը

Գերմանիայում գտնվող MediaConsalt ընկերությունը պատկանում է ՍԻԼ Գրուփին և այժմ ներկայացված է համացանցում ինտերնեթային խանութ www.grzoo.de միջոցով: Ինտերնեթային խանութը հաճախորդին հնարավորություն է ընձեռում օնլայն պատվիրել ամբողջ աշխարհում հայտնի թանաքներ, թղթեր և տպագրական պիտույքներ շատ մատչելի գներով: Ներկայումս grzoo-ում ներառված են մոտավորապես 19000 անուն ապրանքներ, այս քանակությունը տարվա վերջին կտասնապատկվի: Կարճ ժամանակահատվածում հաղորդակցական և տեղեկատվական տեխնիկայի ապրանքների տեսականին grzoo կայքէջում զգալիորեն կընդլայնվի:

Գռզո անունը սկզիզբ է առնում «ՍԻԼ Գրուփ» ընկերությունից, որը հիմնադրվել է և առ այսօր գտնվում է Սուքիասյան ընտանիքի ամուր ձեռքերում, և այդ անունը ամբողջ աշխարհում գտնվող մեր հաճախորդների համար նշանակում է  լրջություն, համեստություն, բարձրակարգ սպասարկում,  որակ, հավատարմություն և տվյալների բացարձակ ապահովություն: Թվարկած հատկանիշները մեզ բոլորիս համար ունեն բարձրագույն առաջնայնություն: Այդ իսկ պատճառով մենք մանրամասն քննությունից և online ինտենսիվ փորձնական մեթոդներով տեստ անցնելուց հետո  արժանացանք TÜV (Technische Überwachungsverein) վկայականի:

Քանի որ ներկայումս մենք համաշխարհային շուկայում մեզ տեսնում ենք վաճառքի համար ապրանքների ամենամեծ առաջարկողներից մեկը, մենք մշտապես մեր ապրանքների տեսականին ընդարձակում ենք տեղական և արտասահմանյան նորույթներով: Մեր ընկերության  կոնցեպտը մեզ հնարավորություն է տալիս և  նպաստում այն բանին, որ առաջարկենք մեր ապրանքի տեսականին մեծածախ գներով: Որպեսզի ապահովենք առաքման կարճ ժամկետ, մեր պահեստում մշտապես ունենում ենք յուրաքանչյուր ապրանքի մեծ քանակներ:  Մեր առաջարկած ապրանքների տեսականին ներառում է բացարձակապես միջազգայնորեն ճանաչված բարձրորակ  ապրանքներ, որոնք խանութներում, սովորաբար շատ ավելի թանկ գներով են վաճառվում:

Յուրահատուկ սպասարկում - Մենք միշտ ապահովում ենք լավագույն որակ և սպասարկում ցածր գներով:  Գնորդը պարզապես տնտեսում  է ներկրողների, մեծածախ վաճառողների և դասական առևտրականների վերադիրները: Մենք ներկայացնում ենք մի երիտասարդ, նորարարական և ժամանակակից ձեռնարկություն, որն աշխատում է ամենաբարձր մակարդակի տեխնիկայով  կամ ISO 9001-ով: Grzoo-ի առևտրական աշխատակազմը բաղկացած է մասնագետ-տեղեկատուներից, Տեղեկատվական համակարգերի վաճառողներից, շուկայագետ-ստրատեգներից, պահեստի և առաքման աշխատակիցներից:

Մեր նպատակն է կարճ ժամանակամիջոցում  ապահովել առավելագույն աճ, առաջատար դեր ինտերնեթի համաշխարհային շուկայում  եռանդուն աշխատանքի, հուսալիության, բարձրակարգ սպասարկման և որակյալ ապրանքների միջոցով: MediaConsalt-ի մյուս ինտերնեթային նախագիծը գտնվում է մեկնարկային վիճակում:

«ՍԻԼ Գրուփ» Եվրոպայի պատասխանատու   Էդուարդ Սուքիասյան

Այս խորագրի վերջին նյութերը