Քաղաքական

14.09.2023 20:18


Արցախը մեր վիրավոր ընկերն է․ կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և փրկել մեր վիրավորին (տեսանյութ)

Արցախը մեր վիրավոր ընկերն է․ կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և փրկել մեր վիրավորին (տեսանյութ)

Բակ առ բակ ֆուտբոլ էինք խաղում, բակ առ բակ կռիվ էինք անում, նեղանում էինք իրարից, բարիշում էինք, մեկս մյուսին պադերժկա էր անում, ու միշտ մի սկզբունք կար բոլորիս մոտ, որ նեղի մեջ ընկերոջը մենակ չեն թողնում, որ վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում՝ ասաց «Ակն ընդ ական» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Իշխանյանը «Մայր Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։

Երբ մարտի դաշտում ընկերդ վիրավոր է, նշեց նա, քեզ վրա երբ կրակում են ու դու նրան փրկում ես, այդ պահին ո՛չ դաշնակցական ես, ո՛չ հանրապետական ես, ուղղակի էդ պահին, անկախ ամեն ինչից, դու փրկում ես քո վիրավոր ընկերոջը, որովհետեւ դա ճիշտ է։

«Այս ընտրությունները մարտի դաշտից վիրավոր ընկերոջը փրկելու ընտրություններ են»,-հայտարարեց հովհաննես Իշխանյանը։ Եվ դա, նրա խոսքով, մեկ անգամով չի ավարտվում, եւ բոլորը գիտեն, որ ճիշտը դա է՝ վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում։ «Մայր Հայաստանում» հավաքված են մարդիկ, ասաց Իշխանյանը, որոնք այս երեք տարիներին փորձել են այս կամ այն կերպ փրկեն այդ վիրավոր ընկերոջը՝ Արցախին։

«Արցախը մեր վիրավոր ընկերն է եւ սեպտեբերի 17-ին ընտրությունը լինելու է՝ արդյո՞ք ես փրկում եմ իմ վիրավոր ընկերոջը, թե՞ թողնում եմ սովամահ ու շրջափակված։ Ես կոչ եմ անում բոլորին, այդ թվում երիտասարդությանը, սեպտեմբերի 17-ին գնալ, փրկել վիրավոր ընկերոջը ու դրանով չդադարեցնել վիրավոր ընկերոջ կողքին լինելը»,-հայտարարեց Հովհաննես Իշխանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը