Լրահոս

24.10.2011 10:13


Այսօր հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

Այսօր հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով պետական այցով Մոսկվայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Այսօր նախատեսված է ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը։ Ինչպես նաև կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահմյանը «Ռեգնում» գործակալությանն ասել է, որ Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկն անհրաժեշտություն է, և Հայաստանում դրան վաղուց են սպասում:

«Պուտինը ճիշտ ժամանակին առաջարկեց այն: Ես այդ մասին խոսել եմ Սերժ Սարգսյանի հետ, և նրանից դրական պատասխան եմ ստացել: Նա ասաց, որ պետք է քննարկել հարցի իրավական կողմը»,-ասել է Ա. Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը