Լրահոս

24.10.2011 10:12


ԵՄ անդամ երկրների ղեկավարները Սիրիայի նախագահին կոչ են անում հրաժարական տալ

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստ»–ին, Մեծ Բրիտանիայի  վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ են անում հրաժարվել իշխանությունից։ –Նախագահ Ասադը պետք է հրաժարական տա։ Մենք այսօր  հստակ հայտարարել ենք, որ կլինեն հետագա պատժամիջոցներ, այդ թվում՝ ԵՄ–ի կողից, եթե քաղաքցիական բնակչության նկատմամբ ճնշումները չդադարեցվեն,– ԵՄ անդամ 27 երկրների  ղեկավարների հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ասել է Քեմերոնը։

Այս խորագրի վերջին նյութերը