Քաղաքական

14.09.2023 11:34


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից է կախված. նա Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից է կախված. նա Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում նշել է․

«Ես կանխատեսում էի արել, որ Հայաստանը կործանվելու է շուտով, եւ հիմա էլ իմ այդ կանխատեսումը պնդում եմ: Հայաստանի գործող իշխանությունների այսօրվա հայտարարություններն ու գործողությունները, Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը ուղիղ քայլերով Հայաստանը տանում են դեպի կործանում: Հայաստանի Հանրապետության պետականությունն այսօր լուրջ վտանգի առաջ է կանգնած, եւ հայ ժողովուրդն այդ մասին պետք է նախ մտածի: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, ուղղակի սարսափելի է, կործանարար եւ վտանգավոր: Ես չգիտեմ, թե ինչու է հայ հասարակությունն այսքան հանգիստ եւ հանդարտ, սակայն վստահ կարող եմ ասել, որ Փաշինյանի իշխանությունն իրավիճակը փոխելու ցանկություն անգամ չունի, եւ, մեծ հաշվով, դա այնքան էլ իրատեսական չէ այսօր»:

Քաղաքագետը կարծում է, որ «Հայաստանի ժողովրդավարություն» ասվածը կեղծ է, խոսքի ազատությունը` վտանգված, իսկ շատ լրատվամիջոցներ համարձակություն չեն ունենում հրապարակել իր տեսակետները. «Հայաստանում ամեն օր հակառուսական տրամադրություններն ավելի են մեծանում, եւ դա գիտե՞ք ինչի արդյունք է, դա Նիկոլ Փաշինյանի տապալված իշխանության վերջին ճիգերի արդյունքն է: Նիկոլ Փաշինյանի Հայաստանը տապալված է: Հակառուսական տրամադրությունները եւս այդ մասին են վկայում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից է կախված: Այն ամենը, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, փաստում է հենց այդ մասին: Լեռնային Ղարաբաղի մասին այս պարագայում խոսելն ավելորդ է: Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում»:

Այս խորագրի վերջին նյութերը