20-ամյա Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Գետամեջ բնակավայրից էր։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գետամեջի վարչական ղեկավար Արեն Շահբազյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ, բանակ զորակոչվել էր 20 տարեկանում։
«90-ական թվականներին է իրենց ընտանիքն Արցախից մեր համայնք տեղափոխվել, վատ սոցիալական պայմաններում էին ապրում: Տղայի մասին ասում էին, որ շատ լավ, խելոք տղա է»,-պատմեց Շահբազյանը։
Գետամեջի վարչական ղեկավարը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել համագյուղացին։ Նրա խոսքով՝ Ալեքս Ավանեսյանի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: