Լրահոս

28.04.2009 19:40


Արձանագրվել է հանցագործությունների կատարման շուրջ 57% աճ

Արձանագրվել է հանցագործությունների կատարման շուրջ 57%  աճ

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերով՝ 2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ոստիկանության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում համապատասխան պայքար է տարվել՝ հանրապետության տարածքում հասարակական կարգի ամրապնդման, ապահովման, հանցավորության դեմ պայքարի գործում, որոնք ոստիկանապետի կողմից գնահատվել են  բավարար։ Միաժամանակ նա նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է հանցագործությունների կատարման շուրջ 57 տոկոս աճ. նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1844 դեպքի դիմաց այս տարի գրանցվել է 2897 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանապետի, երեք ամիսների ընթացքում շուրջ 35 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, սակայն դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու դեպքերն աճել են, հասնելով 244-ի, նախորդ տարվա 89-ի դիմաց: Աճել են նաև ավազակության դեպքերը, կողոպուտները, գողությունը, խարդախությունը և այլն:

Արձանագրվել է կոռուպցիայի 16 դեպք, ինչն 8 անգամ ավելի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

Գրեթե 4 անգամ աճել է թմրանյութերի հայտնաբերումը։ Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է թմրանյութերի հայտնաբերման 231 դեպք՝ նախորդ տարվա 57-ի դիմաց։
Հանցագործությունների բացահայտման ցուցանիշն, ըստ ոստիկանապետի, աճել է բոլոր ուղղություններով՝ սպանություններ, սպանության փորձեր,  առողջությանը դիատավորյալ վնասի հասցնում, խարդախություն, բնակարանային կողոպուտ: Նվազել է միայն ծանր հանցագործության դեպքերի բացահայտումները:

Այս խորագրի վերջին նյութերը