Պաշտոնյաներն ու ընտանիքի անդամներն օդանավակայանում կօգտվեն VIP սրահից. նախագիծ
ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ին ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:
Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Կառավարության կողմից ներկայացրած պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ըստ Մնացական Սաֆարյանի՝ անհրաժեշտություն է առաջացել լրացնել պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքը՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ-ի պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ որոշմամբ էլ սահմանված կարգով նախատեսվելու է նաև՝ ո՞ր պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներն են օգտվելու VIP սրահից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ընտանիքի ո՞ր անդամներն իրավունք ունեն օգտվելու կարգավորումից: ԱԳ նախարարի տեղակալը պարզաբանեց, որ ընտանիքի անդամները՝ հյուպատոսական տիրույթում՝ կինն, ամուսինն ու երեխաները:
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր հերթին պարզաբանեց, որ ՀՀ և ԱԺ նախագահները, վարչապետը կօգտվեն օդանավակայանի հատուկ սրահից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, որ ինքն օգտվում է էկոնոմ դասից։

Աղբյուրը՝ tert.am