Քաղաքական

12.09.2023 13:24


Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին (տեսանյութ)

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. Պուտին (տեսանյութ)

Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը. այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը»,-ասել է ՌԴ նախագահը։

***

Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա. կարծում եմ՝ դա լավ հայտնի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ:

«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ-Խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ-Խմբ.), ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը: Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ: Մեր հարցին առ այն, թե ի՞նչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն: Հարցը նաև այն է, որ ՀՀ ղեկավարությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Պրահայի հայտարարությունում թղթով է ամրագրել դա»,-ասել է ՌԴ նախագահը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը