Ռուսական հումանիտար բեռն՝ իշխանությունների թույլտվությամբ, մուտք է գործել Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը հաստատում է, որ Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը Արցախում է։
«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,-հայտնում են շտաբից։