Քաղաքական

12.09.2023 12:10


Այդ միասնական թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է․ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Այդ միասնական թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է․ «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի հիմնական մրցակիցը Երեւանի ավագանու ընտրություններում իշխանությունն է, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը․ իրենց թեկնածուն շատ «նիկոլ» է՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը մամուլի ասուլիսում։

«Երևանի ավագանու ընտրությունը միջոց է, որ կարողանանք հասնել ամբողջական իշխանափոխության։ Հստակ է, որ քանի այս վարչախումբն է իշխանության, որևէ դրական քայլ՝ այդ թվում Երևանում, ակնկալելը միամտություն կլիներ»,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» միակ լծակը, նրա համոզմամբ, վարչական ռեսուրսն է․ փաստերը շատ են։

«Ես բավական երկար ժամանակ քաղաքականության մեջ եմ, բայց այսպիսի լկտիություն, այսպիսի անբարոյականություն ես չեմ տեսել։ Նախկին իշխանություններն էլ էին անում, բայց նրանք պիոներներ կլինեին սրանց մոտ։ Ես նույնիսկ զրկվել եմ պատգամավորական անձեռնմխելիությունից՝ կեղծիքների դեմ պայքարելու համար, մահապատժի հոդվածով կալանավորվել եմ, բայց, այդուհանդերձ, այս տեսակի անբարո իշխանություն, անկեղծ եմ ասում, չեմ տեսել»,-ասաց դաշինքի շտաբի ղեկավարը։

Ժողովրդավարությունից խոսողները իրենց հանրահավաքի 800 հոգուց 750-ին պարտադրանքով են բերում՝ փաստեց Ռուբեն Հակոբյանը։

Դպրոցներում, սպորտդպրոցներում, «Ջրաշխարհում» նույն վիճակն է։ Եվ այս արժեհամակարգը կրողները, նրա խոսքով, ուզում են ղեկավարել Երեւանն ու ամբողջ պետությունը։

«Մենք թույլ չենք տալու։ Եվ անելու ենք ամեն ինչ, որ այս չարիքը վերանա Հայաստանից»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

«Մայր Հայաստանն» ունի պրոֆեսիոնալ մշակված ծրագիր, վստահեցրեց նա, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, բայց դրանցից որեւէ մեկը չի իրականանա, եթե իշխանության ղեկին մնա Նիկոլ Փաշինյանը՝ իր վարչախմբով։

Այս խորագրի վերջին նյութերը