Թևանյանին ես սատարում եմ, իմ ընտանիքը սատարում է, իմ ամբողջ տոհմը սատարում է․ Սրապիոնյան (տեսանյութ)
«Ձայն հայրենեաց» շարժումը «Երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ աջակցություն հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքին՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում։
Շարժման համահիմնադիր Սերժ Սրապիոնյանը նկատեց՝ «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը շատ հստակ ասում է՝ անկախ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքից՝ կհաղթենք, թե չենք հաղթի, մենք մինչեւ վերջ գնալու ենք, որովհետեւ մեր գլխավոր նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելն է, դրա հիմնական միջոցը այս խունտայի հեռացումն է, եւ քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ շարունակելու ենք պայքարը։
«Էլ ավելի պարզ ի՞նչ ասի։ Ի՞նչ կապ ունի Անդրանիկ Թեւանյանի մասին ովքեր են դրական խոսում եւ ովքեր են սատարում․ մեկը ես՝ սատարում եմ։ Իմ ընտանիքը սատարում է։ Իմ ամբողջ տոհմը սատարում է։ Երեւանում ինչքան մտերիմներ, հարազատներ ունեմ՝ բոլորը գալու են, քվեարկեն «Մայր Հայաստանի օգտին»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Նա կարեւոր համարեց, որ այն ատելությունը, որ գեներացված է գործող իշխանության դեմ՝ օգտագործվի քաղաքացիներին արթնացնելով։
«Այս խունտան չի համարձակվելու գնալ հայտնի՝ մեզ ծանոթ խախտումների ճանապարհով։ Մեր քաղաքացիները պիտի գնան ընտրության, թվով ավելի շատ լինեն, քան բերված աղբը, քվեարկեն «Մայր Հայաստանի» օգտին եւ մոտ ապագայում մենք կպրծնենք այս խունտայի գերիշխանությունից»,-համոզմունք հայտնեց Սերժ Սրապիոնյանը։