Փաստաբանը՝ ՔՊ-ի քարոզարշավին մանկավարժներին տանելու դեպքի մասին
Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որը փաստում էր Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած ՔՊ կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը:
«Պետք է հասկանալ պարտադրանք եղել է, թե չի եղել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրսի չարաշահում է, եթե մարդկանց ասում են եկեք, չեն հարկադրում ինչ-որ ձև, պաշտոնական դիրքի չարաշահում է»:
Այսպես մենկաբանեց կատարվածը Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան, «Մայր Հայաստան» շարժման անդամՀովհաննես Խուդոյանը:
«Մենք տեսնում ենք, որ այնտեղ համայնքապատկան կառույցներից են, այնպես չի, որ սպոնտան եկել են, դա ակնհայտ կազմակերպված է, դա ընտրախախտում է, վարչական ռեսուրսի չարաշահում: Հնարավոր է, որ խնդիրը ավելի լուրջ լինի, մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով հարկադրեն բերեն, ինչն արդեն քրեորեն պատժելի արարք է:
Սա ակնհայտ ընտրախախտում է, որ քաղաքապետարանը իր հնարավորությունները օգտագործում է ընտրություններին արդյունք ապահովելու համար»:
Փաստաբանի խոսքով՝ սա մի փոքր էպիզոդ է, ինչը ցույց է տալիս, որ նույն վարչական ռեսուրսը օգտագործվելու են նաև քվեարկության ժամանակ:
«Եթե իրենք կարողացել են 700-800 մարդ հարկադրել գալ հավաքի, ապա նույն մարդիկ հարկադրված են նաև ընտրությունների մասնակցել:
Սա երկակի նշանակություն ունի, մի դեպքում քարոզչությունը ուռճացնելու համար են օգտագործում, մյուս դեպքում եթե տեսնեն, որ նման բան կարողանում են իրենց թույլ տալ, ապա համայնքապատկան բոլոր կառույցներին հարկադրանք է լինելու, որ գնան քվեարկության:
ԿԸՀ-ն պետք է գնահատական տա և այս փուլում և ընտրությունների արդյունքներում: Սա վարչական ռեսուրսի օգտագործման փոքր դեպքերից մեկն է, շատ բան կատարվում է ավելի քողարկված, բայց սա ցույց է տալիս, որ պրոցեսը ակնհայտորեն օգտագործվում է»:
Վարչական ռեսուրսի չարաշահում է նաև, որ Տիգրան Ավինյանը վարում է գործակարգավորական նիստեր, իսկ նիստի ընթացքում էլ ներկայացնում է ոչ միայն շաբաթվա զեկույցներ, այլև իրենց նախընտրական քարոզչության ծրագրի մաս կազմող դրույթներ, հինգ տարվա պլանավորման, այիսնքն ակնհայտ քարոզչություն է անում, իսկ դա արվում է քաղաքապետարանի ռեսուրսներով, Հանրային հեռուստաընկերությամբ»:
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ այս ամենը սպասելի էր, զարմանալի որևէ բան չկա, իսկ հակազդելու միակ տարբերակը իշխանությանը հեռացնելն է, քանի իրենք են իշխանության, սա անելու են:
Փաստաբանը՝ ՔՊ-ի քարոզարշավին մանկավարժներին տանելու դեպքի մասին
Օրերս համացանցում տարածվեց տեսանյութ, որը փաստում էր Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած ՔՊ կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը:
«Պետք է հասկանալ պարտադրանք եղել է, թե չի եղել, բայց ամեն դեպքում վարչական ռեսուրսի չարաշահում է, եթե մարդկանց ասում են եկեք, չեն հարկադրում ինչ-որ ձև, պաշտոնական դիրքի չարաշահում է»:
Այսպես մենկաբանեց կատարվածը Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Խուդոյանը: