ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է ՀՀ-ի համար. Արթուր Խաչատրյան
Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խիստ լարված են, իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը ռիսկային քայլ է ՀՀ-ի համար։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությամբ։
Ընդդիմադիր պատգամավորը չի հիշում դեպք, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվի ՌԴ արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա հայտեն։
«Վարել նման քաղաքականություն այն դեպքում, երբ Արցախում 120,000 հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, դա բավականաչափ ռիսկային է։ Հայաստանի ղեկավարության հայացքն ուղղված է դեպի արևմուտք, որտեղ չկա ոչ միայն անվտանգության աղբյուր, այլ նաև կա Թուրքիա։
Արտաքին այլ դերակատարների մեջ չկա մեկը, որը պատրաստակամություն կհայտնի զինված զորախումբ ուղարկելու տարածաշրջան՝ ապահովելու Հայաստանի սահմանների պաշտպանությունը և Արցախի հայության անվտանգությունը»,-նշեց նա։

Աղբյուրը՝ tert.am