Քաղաքական

11.09.2023 16:28


Շատ խորը վերլուծություն է անհրաժեշտ՝ պարզելու, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում. Կրեմլը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Շատ խորը վերլուծություն է անհրաժեշտ՝ պարզելու, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում. Կրեմլը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ զորավարժությունների մասին որոշումներ կայացնում. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։

«Այն ֆոնին, թե ինչպես Հայաստանը ցանկություն չի հայտնել զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին... հավանաբար մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ, շատ խորը վերլուծություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են հետապնդվում»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան «կփորձի դա հասկանալ»։

«Բայց, ամեն դեպքում, մենք այս ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության ընթացքում»,-ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը