Կարծիք

11.09.2023 10:12


Պատերազմի մասնակիցը կոչ է անում քվեարկել Անդրանիկ Թևանյանի գլխավորած դաշինքի օգտին

Պատերազմի մասնակիցը կոչ է անում քվեարկել Անդրանիկ Թևանյանի գլխավորած դաշինքի օգտին

Որպես Արցախյան պատերազմների մասնակից և Հայրենիքի համար մտահոգ քաղաքացի, Երևանի քաղաքապետի ընտրություններում աջակցում եմ․

Հարգելի Հայրենակիցներ,

դիմում եմ բոլորիդ կարևոր խնդրանքով։ Գիտեք որ Հայաստանը ամեն ժամ ավելի է խրվում ճահիճ մեջ, ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել, դրան զուգահեռ Երևանում անցկացվում է քաղաքապետի ընտրություններ, ճիշտ կլիներ չլիներ ընտրություն և պատրաստվեինք պատերազմի, բայց օրակարգը դավաճանների կողմից է հաստատվել և պետք է որ հենց իրենց օրակարգում էլ իրենց հաղթենք։ Եթե չլինեին իրապես ընդդիմադիր ուժեր այս ընտրություններին, դա միայն օգուտ կլիներ դավաճաններին, նրանք չլինեին, նրանց փոխարեն մի կապիկ և նոր ծաղրածու կլիներ նիկոլի լծի տակ գտնվող, հետևաբար կարևոր էր դավաճաններին ճնշել նաև այս ընտրություններին մասնակցելով, որը և արեցին։

Երկու շաբաթից ավելի ուշադիր դիտում եմ բոլոր թեկնածուներին և ինձ համար ամենաընդունելի ուժը դա՝ «Մայր Հայաստան» դաշինքն է՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Վստահեցնում եմ Ձեզ, որ այս դաշինքի կողքին են կանգնած բազմաթիվ լուրջ ու կայացած մարդիկ, հայրենիքը սիրող և հայրենիքի համար գործով պայքարող մարդիկ։ Համոզված եմ որ բոլորդ էլ զզվել ու հոգնել եք շոումեն, կլոուն, անլուրջ կապիկներից։

Եթե մեր երկիրը մինչև սեպտեմբերի 17 չհայտնվի աղետների մեջ, ես բոլոր Երևանցիներին կոչ եմ անում գնալ և իրենց քվեն տալ ՝ «Մայր Հայաստան» դաշինքին։

Այս դաշինքում բացի Անդրանիկ Թիվանյանին անձամբ ճանաչելուց և հարգելուց, ունեմ բազմաթիվ ինձ հարազատ և կայացած ընկերներ, ովքեր ավագանու անդամներ են և իրապես պայքարի մարտիկներ։ Սակայն այս դաշինքում ամենակարևոր բանը դա նրանց գաղափարն է, նրանք այն միակ համարձակ ուժն են, որ հստակ հայտարարում են՝ Քաղաքապետի ընտրությունը իրենց պետք է ամբողջական իշխանափոխության համար։ Հենց այ սրա համար եմ ես առաջին հերթին որոշել իրենց աջակցել, քանի դեռ նիկոլին չենք հեռացրել, չի կարող ծնվել մոլորակի վրա մեկը, ով Երևանի համար կկարողանա լավ գործ անել, անգամ եթե լավ գործ էլ անեն, մանկապարտեզ և դպրոց կառուցեն ու հետո այդ մանկապարտեզի և դպրոցի երեխաներին տանեն սպանեն սահմաններին, ինչների՞ս են պետք այդ դպրոցները և մանկապարտեզները։

Հետևաբար բոլորիդ կոչ եմ անում աջակցել Անդրանիկ Թևանյան-ին, համոզված եմ որ նա աթոռակռիվ չի անում և իրապես գնալու է մինչև վերջ՝ հանուն ամբողջական իշխանափոխության։

Մենք պիտի բոլոր մեթոդներով փորձենք պայքարել, այո, այդ թվում նաև ընտրություններով, ինչքան շատ լծակներ ունենանք ընդդեմ նիկոլի, այդքան ավելի հեշտ կլինի մեզ համար նրանից անցնցում ազատվել։

Եթե հաղթենք Երևանում, համարեք որ 90% արդեն հաղթել ենք նիկոլին և կարճ ժամանակում հանգիստ կազատվենք այդ դավաճանից ու կրկին շեշտում եմ, որ քաղաքապետի ընտրություններում հաղթելով, դա կանենք հնարավորինս անցնցում, որը շատ կարևոր է այսօրվա փխրուն իրավիճակում։

Նիկոլի դեմ պետք է պայքարել բոլոր մեթոդներով։

Հ.Գ. ինչքան փորձեք այս դաշինքին աջակցողներին ճնշել և ձերբակալել, այդքան ավելի մեծացնելու եք այս դաշինքի վարկանիշը և շատացնելու եք նրանց աջակիցներին։

Հարգանքներով Մանուել Մանուկյան 10.09.2023թ

Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը